National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
15.12.2017
ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի նախագահի տեղակալի հետ
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը, դեկտեմբերի 15-ին հանդիպել է Լատվիայի Սաեյմայի նախագահի տեղակալ Ինես Լիբիենա-Էգներեի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-լատվիական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը, փոխայցերի ակտիվացումը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը եւ Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը՝ նշելով, որ 100 տարի անց եւս Թուրքիայի իշխանությունը շարունակում է վարել ապակառուցողական ու ժխտողական քաղաքականություն, շրջափակման մեջ է պահում Հայաստանը, ինչն անթույլատրելի է: Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ ժողովրդավարական արժեքներ կրող եւ ԵՄ անդամ Լատվիան առաջիկայում կճանաչի ու կդատապարտի Հայոց ցեղասպանությունը:

Խոսելով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ՝ պարոն Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կարող է հուսալի կամուրջ դառնալ ԵԱՏՄ եւ ԵՄ անդամ երկրների միջեւ: Նա հույս է հայտնել, որ Լատվիայի խորհրդարանը հնարավորինս արագ կվավերացնի փաստաթուղթը:

Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին՝ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը եւ կեղծ քարոզչությանը: «Կան երկրներ, որոնք ընկնում են Ադրբեջանի կեղծ քարոզչության ծուղակը, դրանց թվում է նաեւ Լատվիան: Լատվիայի բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ անում են հայտարարություններ, որոնք չեն բխում խնդրի խաղաղ կարգավորումից: Կոչ եմ անում չտրվել ադրբեջանական կեղծ քարոզչությանը եւ չընկնել նրանց ծուղակն ու արցախյան հիմնահարցում չանել հայտարարություններ, որոնք հակասում են Մինսկի խմբի եւ ԵՄ-ի պաշտոնական դիրքորոշումներին»,-նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Լատվիայի Սաեյմայի նախագահի տեղակալ Ինես Լիբիենա-Էգներեն նշել է, որ Արցախի հարցում սատարում են Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու սկզբունքներին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am